Մարտի 17-ին Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն դեպքում երբ մեր տարածաշրջանում մի շարք երկրներ բարձրացրին կամ նույնը թողեցին այդ տոկոսադրույքը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդան Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով ԿԲ դրամավարկային քաղաքականությանը։
«Ստեղծված իրավիճակում դրամավարկային քաղաքականության դերը սահմանափակ է, քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքակազմով հնարավոր չէ ազդել առողջապահական խնդիրներով պայմանավորված տնտեսության զարգացման վրա, սակայն կարևոր է պահպանել մակրոտնտեսական կայությունը, ինչը կառավարությանը թույլ կտա ավելի արդյունավետ ապահովել թիրախավորված միջոցառումները` տնտեսության տարբեր սեկտորների հետ կապված»,- ասաց Արթուր Ստեփանյանը։
Սեփանյանի խոսքով՝ 2015 թ․ ՀՀ-ն բավականին ցածր գնաճային ցոիցանիշ ունի, և այժմ ևս այն բավականին ցածր է, իսկ ԿԲ-ն այս քայլով հնարավորություն է տալիս հավասարակշռել տնտեսական ակտիվության և գների կայունությունը։
«Գնաճային սպասումների մասով կարող եմ ասել, որ մոտակա ամիսներին գնաճը մնալու է բավականին ցածր մակարդակի վրա»,- ասաց Արթուր Ստեփանյանը, պատասխանելով, Armenia Today-ի հարցին միաժամանակ հավելելով՝ որ այս առումով որևէ ռիսկ չեն տեսնում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







