Հեղինակավոր «FourFourTwo» պարբերականը հրապարակել է «Բարսելոնայի» պատմության լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը, գրում է championat.com-ը։
Առաջին տեղն զբաղեցրել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Երկրորդ տեղում Չավին է։ Լավագույն եռյակը եզրափակել է Անդրես Ինյեստան։ Լավագույն հնգյակում են Յոհան Կրուիֆն ու Ռոնալդինյոն:
Վարկանիշի թոփ տասնյակում են նաև Դիեգո Մարադոնան, Սամուել Էտո’Օ-ն, Ռոնալդ Կումանը, Սեսար Ռոդրիգեսը, Միքայել Լաուդրուպը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







