Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 399.39 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.67 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 21-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Եվրոն ընդունվում է միջինը 431.28 դրամով, վաճառվում՝447.44 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 1.23 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.47 դրամով, վաճառվում՝ 4.75 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.04 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 487.03 դրամով, վաճառվում՝ 517.72 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 2.53 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







