Հոկտեմբերի 19-ին հայաստանյան բանկերը և արժույթի փոխանակման կետերն ԱՄՆ դոլարը գնում են նվազագույնը 396, առավելագույնը՝ 400 դրամով, վաճառում՝ նվազագույնը 405 դրամով, առավելագույնը՝ 408 դրամով, տեղեկանում ենք rate.am կայքից։ Դոլարի վաճառքի փոխարժեքը հոկտեմբերի 18-ի համեմատ այս պահի դրությամբ չի փոխվել։
Եվրոն նվազագույնը գնվում է 411.50 դրամով, առավելագույնը՝ 417 դրամով։ Եվրոն նվազագույնը վաճառվում է 427, առավելագույնը՝ 435 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը ավելացել է 0.50 դրամով։ Ռուսական ռուբլին նվազագույնը գնվում է 3.90 դրամով, առավելագույնը՝ 4.11 դրամով, ռուբլու վաճառքը նվազագույնըը 4.22 դրամ է, առավելագույնը՝ 4.40 դրամ։ Նախորդ օրվա համեմատ ռուբլու փոխարժեքը ավելացել է 0.01 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







