Առանց շահագործման թույլտվության շենք-շինությունները շահագործող կառուցապատողները կտուգանվեն, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Քաղաքաշինության և հողի վերահսկման վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը։
Նրա խոսքով՝ առանց շահագործման թույլտվության շենք-շինությունները շահագործող կառուցապատողները հոկտեմբերի 13-ից ենթակա են տուգանման առաջին անգամ 500-700 հազար, ապա 1-1,5 միլիոն դրամ գումարով։
Ասատրյանի խոսքով՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համապատասխան կետերի փոփոխություն է տեղի ունեցել, որն ուժի մեջ է մտել ընթացիկ ամսվա 13-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







