Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:02

Տպավորություն չստեղծվի, թե զբաղված ենք, խախտումները պատժվելու են․ Գեղամ Գևորգյան

Տպավորություն չստեղծվի, թե զբաղված ենք, խախտումները պատժվելու են․ Գեղամ Գևորգյան
Chairman of the Commission for the Protection of Economic Competition Gegham Gevorgyan give a press conference at the RA Government’s press hall

Խոշոր տնտեսվարողները ՏՄՊՊՀ մշտական մոնիթորինգի տակ են, մոնիթորինգ են անում նաև նրանց պաշարները, ինչպես նաև օրվա սպառման ծավալները, մնացորդը, արտադրությունը կամ ներմուծումը: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Գևորգյանի խոսքով՝ այս պահին անհանգստացնող խնդիրներ չեն նկատվում, միակ խնդիրն օրական ծավալի ապահովումն է, պետք է կարողանալ պահեստներից տեղափոխել, սուպերմարկետների աշխատողները ֆիզիկապես պետք է կարողանան այդ ամենը հասցնել տեղ:

Գեղամ Գևորգյանը նաև հերքեց շուկայում սպիրտի գնի բարձրացման մասին հայտարարությունները։ Տեղեկացրեց նաև, որ ալյուրի գինը ևս չի բարձրացել, որոշակի թանկացում տեղի է ունեցել՝ կապված դոլարի արժույթի տատանման հետ, բայց դա էլ են հսկողության տակ պահում:

Խոսելով մարզերում որոշակի թանկացումների մասին՝ Գևորգյանը նշեց, որ մոնիթորինգ են անում, որ հասկանան իրավիճակը:

«Մենք հանրապետությունում սպառվող ծավալի գերակշիռ մասն ապահովող խոշոր տնտեսվարողներին վերահսկում ենք, խախտումների դեպքում անխուսափելի պատասխանատվության ենք ենթարկելու, տպավորություն չստեղծվի, թե զբաղված ենք: Օրինակ` ալկոգելերի հետ կապված՝ երկու վարույթ ենք հարուցել, ոմանք ինտերնետով փորձել էին վաճառել բարձր գներով, մենք հայտնաբերում ենք և խիստ պատասխանատվության ենթարկում: Նրանք, ովքեր List-ով և այլ կայքերով կփորձեն վաճառել, փոխանցում ենք ՊԵԿ մեր գործընկերներին: Հրապարակումների մեծ մասի պոչի հետևից, որ գնում ենք, պարզվում է՝ գրանցված բիզնեսներ չեն, այլ մարդիկ, որ սպեկուլյատիվ գործունեություն են իրականացնում»,- ասաց Գևորգյանը։

Հանրապետությունն ալկոգելով ապահովող երեք խոշոր ընկերությունների հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա կապի մեջ է, ալկոգելի գինը որևէ դրամ չի բարձրացել, սպիրտի պաշարը ևս բավարար է, դրա գինը նույնպես չի բարձրացել: Ինչ վերաբերում է դիմակի բարձր գնին, Գևորգյանը հայտնեց, որ դիմակի ձեռքբերման գինն է բարձրացել, դրանք հիմնականում ներկրվում են Չինաստանից և Ռուսաստանից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+