Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է գնումներ կատարել խելամտության սահմաններում, չնայած Հանրապետությունում պարենի խնդիր չկա։ Այսօր՝ մարտի 17-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«ՏՄՊՊՀ-ն տիրապետում է այս պահին շուկայում տիրող գնային իրավիճակին, նաև մարզերում, և այժմ ամբողջ հանրապետությունում տոտալ վերահսկողություն իրականացնելու կարիք չկա»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ Հանրապետությունում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի խնդիր չկա:
Գևորգյանը հայտնեց, որ 44 անուն ապրանք են մոնիթորինգ անում, և ամենաշատը սպառվում է նպարեղենը։
«Հայաստան նոր պաշար է ուղարկվում, նաև պահեստներում կա, բայց կրկին հորդորում ենք խելամիտ սահմաններում գնումներ կատարել, մարդիկ խուսափում են խանութներից ամեն օր գնում կատարել, բայց հերթերում հավաքվելն ավելի մեծ խնդիր է»,- ասաց Գևորգյանը:
ՏՄՊՊՀ նախագահը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ սննդային ապրանքատեսակներն ունեն ժամկետներ:
«Որ գնում են 4 արկղ ձու, այն ունի ժամկետ, իմաստ չունի, իսկ գոնե ձվի առումով մեր հանրապետությունում կա ավելցուկ»,- ասաց Գեղամ Գևորգյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







