Հայաստանի արժույթի շուկայում տեղի են ունեցել աննշան տատանումներ՝ ըստ rate.am կայքի տվյալների։
Օգոստոսի 30-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 382,74 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը թանկացել է 0,10 դրամով։ Դոլարը վաճառվում է 388.47 դրամով, երեկվա համեմատ այն էժանացել է 0.03 դրամով։
Եվրոն առևտրային բանկերը գնում են 412.68 դրամով, այն ավելացել է 0.14 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 424,97 դրամ միջին գնով, ինչը 0,08 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։
Ռուսական ռուբլին գնի փոփոխության չի ենթարկվել և առքուվաճառքի դեպքում կազմել է 3,91 դրամ։ Վաճառքի ժամանակ միջին գինը կազմել է 4.16 դրամ, ռուբլին օգոստոսի 29-ի համեմատ արժեզրկվել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 474.47 դրամ միջին գնով, այն թանկացել է 0.47 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,19 դրամով՝ կազմելով 498,47 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







