Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է բոլոր արժույթների նկատմամբ՝ ըստ rate.am կայքի տվյալների։
Օգոստոսի 26-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 382,64 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,13 դրամով։ Դոլարը վաճառվում է 388.50 դրամով՝ երեկվա համեմատ արժեզրկվելով 0.03 դրամով։
Եվրոն առևտրային բանկերը գնում են 410.06 դրամով, այն կորցրել է 2.61 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 423,47 դրամ միջին գնով, ինչը 2,27 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։
Ռուսական ռուբլին արժեզրկվել է 0.04 դրամով և առքուվաճառքի դեպքում կազմել 3.92 դրամ։ Վաճառքի ժամանակ միջին գինը կազմել է 4.22 դրամ, որը օգոստոսի 25-ի համեմատ չի փոխվել։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 472.59 դրամ միջին գնով` էժանանալով 4.27 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին գինը երեկվա համեմատ նվազել է 3,61 դրամով՝ կազմելով 498,24 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







