Հայաստանի արժույթի շուկայում դրամը ֆունտի նկատմամբ արժևորվել է, տեղեկանում ենք rate.am կայքից։
Օգոստոսի 17-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 382,78 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը թանկացել է 0,05 դրամով։ Դոլարը վաճառվում է 388.50 դրամով՝ երեկվա համեմատ թանկացել է 0.02 դրամով։
Եվրոն առևտրային բանկերը գնում են 413.61 դրամով, այն կորցրել է 0.21 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 425.50 դրամ միջին գնով, ինչը 0.03 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։
Ռուսական ռուբլին արժևորվել է 0.06 դրամով և գնման դեպքում կազմել 3.95 դրամ։ Վաճառքի ժամանակ միջին գինը կազմել է 4.24 դրամ, ռուբլին օգոստոսի 16-ի համեմատ թանկացել է 0.03 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 479.15 դրամ միջին գնով, գինը բարձրացել է 0.89 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1,05 դրամով՝ կազմելով 501,79 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







