ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 15-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երկուշաբթի օրվա համեմատ աճել է 0.05 դրամով՝ կազմելով 386.66 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 422.70 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.94 դրամ՝ ավելանալով 0.13 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.25 դրամ՝ աճելով 0.29 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







