Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:24

Սահմանների փակումը բացասական կազդի երկրների տնտեսության վրա

Սահմանների փակումը բացասական կազդի երկրների տնտեսության վրա

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն այսօր կայացած ասուլիսում անդրադարձավ համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի և նավթի գների տատանման հետ։

Ըստ տնտեսագետի, վերջին տասնամյակներում աշխարհում տարածված համաճարակներն այնքան ազդեցություն չեն ունեցել երկրների տնտեսությունների վրա, որքան նոր կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիան։ Չինաստանում դադարեցված արտադրությունները ևս ազդեցություն թողեցին ոչ միայն այդ, այլև մյուս երկրների վրա։ Սակայն, այժմ արդեն վերականգնվել են հաղորդակցությունները, բեռնափոխադրումները և նույնիսկ իրենց ծավալներով գերազել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշերը։ Նույնը չի կարելի ասել մյուս երկրների համար։ Առանց այդ էլ 2020 թվականին կանխատեսվում էր համաշխարհային տնտեսության ցուցանիշերի նվազում, դրան ավելացան նաև համաճարակի և նավթի գների տատանումները։

Միքայելյանն անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսության վրա այս տենդենցների հնարավոր ազդեցություններին։ Ըստ նրա, Հայաստանի տնտեսությունն այս տարի ավելի պատրաստ է դիմակայել ճգնաժամին, քան 2014-ին և 2008-ին, դիմադրողականությունն ավելի բարձր է։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով։ նախ, տնտեսությունն ավելի քիչ է կախված տրանսֆերներից, արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն ավելի քիչ է, իսկ կենտրոնական բանկի պահուսներն ավելի շատ են։ Սակայն կորոնավիրուսի հետ կապված շատ մեծ են տնտեսական ռիսկերը։ Հատկապես տուժում է տուրիստական ոլորտը, երբ այս սեզոնին պարսիկ տուրիստները գալիս էին Հայաստան, նպաստում դրամի փոխարժեքի կայունացմանը։ Ոլորտում կան մեծ ռիսկեր և հավանական է, որ տապալվի ողջ տուրիստական սեզոնը։ Կապված կորոնավիրուսի տարածման ծավալներից, հնարավոր է այլ երկրները փակեն դեպի Հայաստան սահմանները, որը նույնպես կազդի տնտեսության վրա։

Բանախոսը չի կարծում, որ Հայաստանում կլինի պարենային ճգնաժամ, քանի որ տնտեսվարողները տիրապետում են մեծ քանակի պահեստային պաշարների։ Ներկրվող արտադրանքների գները չեն բարձրանա, հնարավոր է միայն հականեխիչ կամ պաշտպանիչ միջոցների բարձրացում՝ կապված դրանց միջազգային անբավարարության հետ։ Գյուղմթերքի արտադրությունը նույնպես չի նվազի, քանի որ շրջաններում վիրուսի տարածման ռիսկը քիչ է։

Բայց և այնպես, Միքայելյանը կարծում է, որ վաղ է կանխատեսումներ անելը, որևէ կանխատեսում սպեկուլյատիվ բնույթ կկրի։ Պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով ցանկացած ռիսկային իրավիճակի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+