«Համաշխարհային տնտեսության մեջ տեղի են ունենում էական խմորումներ, որոնք կարող են խնդիրներ ստեղծել բոլոր երկրների տնտեսությունների համար։ Հայաստանի տնտեսության համար սա ոչ միայն խնդիրներ կարող է ստեղծել, այլև կբացի նոր հնարավորություններ, չնայած պարզ է, որ կարող են առաջանալ նաև խնդիրներ»,- ֆեսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը գործարար հանրության ուշադրությունը հրավիրեց այն հնարավորությունների վրա, որոնք համաշխարհային տնտեսության վերադասավորումների հետ կբացվեն այսօր և վաղը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր Հանրապետությունում չունենք, և կոչ արեց անհատական բարձր գիտակցության ու բարձր պատասխանատվության։
«Ամեն անհատի անհատական պատասխանատվությունն է, որ ՀՀ-ին պետք է օգնի կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ չունենալ»,- նշեց ՀՀ վարչապետը՝ կոչ անելով ինքնամեկուսանալ և հիվանդության ախտանիշների առկայության դեպքում տեղեկացնել պետական մարմիններին։
«Կորոնավիրուսի ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»,- նշեց Փաշինյանը՝ կոչ անելով հետևել պաշտոնական լրահոսին և ապատեղեկատվութուն չտարածել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







