ՀՀ ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է , որ նախարար Գնել Սանոսյանը Չինաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ավտոբուսների արտադրությամբ զբաղվող չինական
ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկել է ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորությունները։
«Մասնավորապես ընկերության ներկայացուցիչները մտադրություն են հայտնել Հայաստանում տարբեր տարողության ավտոբուսների արտադրության կամ հավաքման գործարան հիմնել։
Հանդիպման ընթացքում նախարար Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային քաղաքականությունը, տրանսպորտի որակի բարելավման ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքը»։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում այց կազմակերպել Հայաստան, որպեսզի ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրեն հայաստանյան շուկան, առկա հնարավորությունները և հետագա համագործակցության հնարավորությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







