Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:08

Հայ և բելառուս գործարարները քննարկել են գործակցության հեռանկարները

Հայ և բելառուս գործարարները քննարկել են գործակցության հեռանկարները

Մարտի 12-ին Երևանում տեղի ունեցած առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակում անցկացվել է հայ-բելառուսական գործարար համաժողով։

Համաժողովին մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դռոժժան։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր նշանակություն ունեն տնտեսական, առևտրային և ներդրումային նոր հնարավորություններ գտնելու տեսանկյունից և ավելացրել․

«Մեր երկրների միջև կա զգալի չօգտագործված ներուժ, որը կարող է խթան հանդիսանալ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների առավել մեծ առաջընթացի և դրանք որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Միաժամանակ, փոխգործակցության չիրացված հնարավորությունների օգտագործումը արտաքին առևտրի, ներդրումների ներգրավման, արդյունաբերական և գիտատեխնիկական կոոպերացիայի բնագավառներում, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես մեր տնտեսությունների հետագա զարգացման, այնպես էլ մեր երկրների միջև երկկողմ և ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման վրա։

Այսօր և՛ Հայաստանում, և՛ Բելառուսում կան բոլոր պայմանները մեր երկրների ընկերությունների արդյունավետ գործունեության  և  փոխշահավետ և բեղմնավոր համագործակցության համար»։

Տիգրան Խաչատրյանը նաև նշել է, որ Հայաստանը տարածաշրջանում ունի ամենաբաց ներդրումային ռեժիմներից մեկը, իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն օտարերկրյա  ներդրումների նկատմամբ, ինչպես նաև շարունակաբար բարեփոխում է գործարար միջավայրը։

«Կարևորելով ներդրողների հետ արդյունավետ աշխատանքը՝ մենք ձևավորել ենք նաև Ներդրողների աջակցման կենտրոն, որը մի շարք ոլորտներում բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում տեղական և օտարերկրյա ձեռներեցներին, ովքեր մտադիր են ներդրումներ կատարել Հայաստանում», — ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան իր ելույթում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է, ինչի մասին է վկայում նաև վիճակագրությունը, ակտիվացել են երկու երկրների գործարար շրջանակների միջև կապեր հաստատելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ակտիվ համագործակցություն կա առևտրաարդյունաբերական պալատների միջև, ավելացել են  գործարար շրջանակների փոխադարձ այցերը, գործարարների մասնակցությունը տարբեր ցուցահանդեսային հարթակներում։

Նա ավելացրել է, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններն ավելին են և համոզմունք հայտնել, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը և այս գործարար համաժողովը, որը նիստի աշխատանքների շարունակությունն է, ևս կնպաստեն երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը։

Բելառուսի անտառային տնտեսության նախարարը գործարար համաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և գործնական կապերի հաստատում։

Այնուհետև համաժողովի մասնակիցներին ներկայացվել են շնորհանդեսներ՝ Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության,  զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև  Բելառուսի սննդի արդյունաբերության ներուժի, էներգետիկայի, ճանապարհային և երկաթուղային հոսքերի կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունների և Բելարուսի դեղագործության արտադրանքի վերաբերյալ։

Հայ-բելառուսական գործարար համաժողովի շուրջ 50 ընկերությունների ներկայացուցիչներ (գյուղատնտեսություն, մասնավորապես՝ գյուղտեխնիկա և սննդի արդյունաբերություն, էներգետիկա, դեղագործություն, մեքենաշինություն, զբոսաշրջություն և այլ ոլորտներ) շարունակել են հանդիպումները B2B ձևաչափով, ծանոթացել միմյանց գործունեությանը և նախանշել փոխգործակցության նոր ուղղություններ։

Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ներդրումների աջակցման կենտրոնի և Բելառուսական առևտրաարդյունաբերական պալատի համագործակցությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+