Հայաստանի արժույթի շուկայում դրամը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հուլիսի 26-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,19 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,13 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 388,92 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0,03 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 421.17 դրամ է, եվրոն արժեզրկվել է 1.13 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 433,36 դրամ միջին գնով, ինչը 1,37 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.02 դրամով և կազմել 4.16 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4,42 դրամ միջին գնով, ինչը 0,02 դրամով ավելի է հուլիսի 25-ին առաջարկված գնից։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 485,44 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 0,64 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,69 դրամով՝ կազմելով 508,32 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







