Հայաստանի արժույթի շուկայում այսօր՝ հուլիսի 23-ի համեմատ, փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հուլիսի 24-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,28 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.94 դրամ միջին փոխարժեքով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 423.47 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 435.97 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4.14 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.40 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 485.41 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 508.29 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







