Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է եվրոյի և ֆունտի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հուլիսի 22-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,33 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,07 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 389 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0,05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 423,47 դրամ է, եվրոն արժեզրկվել է 2,45 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 436,69 դրամ միջին գնով, ինչը 2,47 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նախորդ օրվա համեմատ չի փոխվել և կազմել է 4,13 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.43 դրամ միջին գնով, ինչը 0.02 դրամով ավելի է հուլիսի 21-ին առաջարկված գնից։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 485,38 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 1,98 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 1,64 դրամով՝ կազմելով 508,56 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







