Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:37

Միշուստինը կատարել է Փաշինյանին տված իր խոստումները Վերին Լարսի մասին

Միշուստինը կատարել է Փաշինյանին տված իր խոստումները Վերին Լարսի մասին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ կատարել է Վերին Լարսի վերաբերյալ իր խոստումները, որոնք տվել է իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին, փոխանցում է TACC-ը։ Այս մասին Միշուստինը խոսել է այն բանից հետո, երբ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը զեկուցել է նրան, թե ինչպես են իրենք բարելավում անցակետերի աշխատանքը։ Դավիդովի խոսքով, այն վայրերում, որտեղ երթևեկությունը դժվար է, ինչպես Վերին Լարսում, լրացուցիչ հարթակներ են ստեղծվում։

«Այս մասին հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը։ Մենք Սոչիում նրան տվել ենք համապատասխան խոստումներ, որոնք խստորեն կատարվել են»,- ընդգծել է ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը։

Դավիդովը ՌԴ վարչապետին պատմել է նաև Վերին Լարսում համատեղ աշխատանքի առաջընթացի մասին։ «Հայ գործընկերները մեզ օգնում են նաև համակարգել աշխատանքը վրացի գործընկերների հետ, որոնց հետ, մասնավորապես, պայմանավորվում ենք, թե ինչպես մեքենաները միմյանց հանձնել հսկողության»,- ասել է նա:

Միշուստինը դա անվանել է «առողջ համագործակցություն»։ «Առաջին հերթին պետք է մտածել այն մարդկանց մասին, ովքեր տուժում են, եթե նման մեխանիզմները չեն գործում, հերթ են կանգնում։ Իսկ գործարարները փող են կորցնում»,- եզրափակել է ՌԴ վարչապետը։

Միշուստինը հունիսի 7-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Փաշինյանին խոստացել է վերացնել Վերին Լարսի հերթերը։ Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետով երթևեկության գոտիների թիվը 11-ից հասել է 39-ի, իսկ բեռնատարների առավելագույն հոսքը օրական 300-ից դարձել է 1 400 տրանսպորտային միջոցի։

2022 թվականի հուլիսին ռուսական կողմի Վերին Լարս անցակետում բացվել են մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված 12 լրացուցիչ երթևեկության գոտիներ, ինչը հնարավորություն է տվել զգալիորեն մեծացնել անցակետի թողունակությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+