Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է բոլոր արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ հուլիսի 15-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,22 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն աճել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 389.08 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն աճել է 0.10 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 426.19 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 4.56 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 440 դրամ միջին գնով, ինչը 2,87 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 4.15 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.44 դրամ միջին գնով, հուլիսի 14-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 493.09 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2.86 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 3,39 դրամով՝ կազմելով 518,26 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







