Միաժամանակ շահագրգիռ եմ, որ Ամուլսարը շահագործվի և շահագրգիռ չեմ, որ շահագործվի։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, Գորայքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ամուլսարի շահագործման վերաբերյալ իր դիրքորոշումը։
«Շահագրգիռ եմ, որովհետև հանքի շահագործումը տնտեսական մեծ օգուտներ կբերի, շահագրգիռ չեմ, որովհետև մինչև այս պահը չենք ստացել անհերքելի փաստեր, որ հանքի շահագործումը կուղեկցվի բնապահպանական կառավարելի ռիսկերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ երեկվանից, երբ տեղեկատվություն եղավ նավթի գնի անկման մասին, բազմաթիվ հաղորդագրություններ է ստանում ոսկու գնի բարձրացման մասին։
Փաշինյանը հայտնեց, որ վաղը Ջերմուկում կայանալիք հանրահավաքի ժամանակ ավելի մանրամասն կանդրադառնա Ամուլսարի խնդրին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







