Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է բոլոր արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հուլիսի 8-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,22 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն աճել է 0,10 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 389.06 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն աճել է 0.10 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 413.75 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 0.95 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 427.06 դրամ միջին գնով, ինչը 1.26 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 4.04 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.37 դրամ միջին գնով, հուլիսի 7-ին առաջարկվածի համեմատ գինը չի փոխվել։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 479.53 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 1.14 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,98 դրամով՝ կազմելով 503,76 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







