Հայաստանի արժութային շուկայում եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունիսի 15-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,36 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը թանկացել է 0,13 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 389 դրամ միջին գնով, որը երեկվա համեմատ բարձր է 0,11 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 410.17 դրամ է, եվրոն թանկացել է 1.55 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 423.36 դրամ միջին գնով, ինչը 1.21 դրամով բարձր է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.05 դրամով և կազմել 4.46 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.75 դրամ միջին գնով, հունիսի 14-ին առաջարկվածի համեմատ գինը նվազել է 0.05 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 474.56 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.78 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,50 դրամով՝ կազմելով 498,74 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







