Հայաստանի արժութային շուկայում փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ հունիսի 12-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,11 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը գնային փոփոխություն չի կրել։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 388.89 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը գնի փոփոխություն չի կրել։
Եվրոյի միջին փոխարժեքը գնման ժամանակ 408.11 դրամ է, եվրոն գնի փոփոխություն չի կրել։ Եվրոպական արժույթը վաճառվում է 421.25 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4.54 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.84 դրամ միջին գնով, հունիսի 10-ին առաջարկվածի համեմատ գինը չի փոխվել։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 471,79 դրամ միջին գնով, հունիսի 10-ի գնի համեմատ ֆունտը չի փոխվել։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 495,97 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







