ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է մայիսի 5-ի փոխարժեքները։
Ըստ այս տվյալների՝ ԱՄՆ դոլարը հինգշաբթի օրվա համեմատ կորցրել է 0,96 դրամ՝ կազմելով 386,35 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.15 դրամ՝ ավելանալով 0.26 դրամով։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.61 դրամով և կազմել 425.83 դրամ մեկ եվրոյի դիմաց։ Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով և կազմել 5.02 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







