Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 28-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 382,92 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 388.69 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.03 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 418.33 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 1.03 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 432.19 դրամ միջին գնով, ինչը 1.29 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.60 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.88 դրամ միջին գնով, ապրիլի 27-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 468.50 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.67 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,39 դրամով՝ կազմելով 492,91 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







