Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ ապրիլի 27-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 383,08 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,05 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.72 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0.21 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 418.42 դրամ է, եվրոն արժեզրկվել է 0.53 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 432.08 դրամ միջին գնով, ինչը 0.55 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է անփոփոխ և կազմել 4,59 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4,87 դրամ միջին գնով, գինը մնացել է անփոփոխ ապրիլի 26-ին առաջարկվածի համեմատ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 467,85 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ կորցրել է 0,59 դրամ։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0,20 դրամով՝ կազմելով 492,62 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







