Այս տարվա առաջին եռամսյակում մոտ 460 մլրդի հարկային հավաքագրում ենք ունեցել։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Ըստ նրա՝ այս ցուցանիշը շուրջ 61 մլրդով ավելի է, քան անցած տարվա առաջին եռամսյակում արձանագրված հավաքագրումները, ինչը տոկոսային արտահայտմամբ ստացվում է 15.2 տոկոս։
«Սա այն պարագայում, երբ մենք շատ ավելի շատ վերադարձրել ենք, քան նախորդ տարի։ Առաջին եռամսյակում վերադարձը (ավելացված արժեքի հարկ, եկամտահարկ) կազմում է է 93.5 մլրդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է 42 մլրդ-ով կամ 82 տոկոսով»,-նշեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







