Հայաստանի արժութային շուկայում այսօր՝ ապրիլի 16-ի համեմատ, փոփոխություններ չեն եղել։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 17-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,11 դրամ միջին գնով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.81 դրամ միջին գնով։
Եվրոյի միջին փոխարժեքն այն գնելիս 419.17 դրամ է։ Եվրոպական արժույթը վաճառվում է 432.58 դրամ միջին գնով։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը կազմել է 4,60 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4,90 դրամ միջին գնով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 469.53 դրամ միջին գնով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը կազմել է 493,59 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







