Հայաստանի արժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այդ տվյալների համաձայն՝ ապրիլի 14-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,06 դրամ միջին գնով, ԱՄՆ արժույթը նախորդ աշխատանքային օրվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 390,83 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն ավելացել է 0,05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 419.92 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 2.61 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 433,97 դրամ միջին գնով, ինչը 2,34 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.02 դրամով և կազմել 4.60 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.91 դրամ միջին գնով, ապրիլի 13-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 472.09 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2.69 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 1,80 դրամով՝ կազմելով 497,26 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







