Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ ապրիլի 5-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,11 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,15 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 390.94 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.05 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 416.14 դրամ է, եվրոյին ավելացված գինը՝ 1.74 դրամ։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 430,97 դրամ միջին գնով, ինչը 1,85 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.07 դրամով և կազմել 4.76 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.08 դրամ միջին գնով, ապրիլի 4-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.06 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 470.03 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2.61 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 3,56 դրամով՝ կազմելով 495,91 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







