Հայաստանի արժութային շուկայում եվրոն ամրապնդվել է դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ մարտի 2-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 385,33 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,15 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 391.44 դրամ միջին գնով, երեկվա համեմատ ԱՄՆ դոլարը կորցրել է 0.03 դրամ։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 406.03 դրամ է, գինն ավելացել է 1.45 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 420,25 դրամ միջին գնով, ինչը 1,39 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը մնացել է անփոփոխ և կազմել 4,98 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.34 դրամ միջին գնով, մարտի 1-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքը կատարվում է 453.62 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.08 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ արժեզրկվել է 0,58 դրամով և կազմել 478,38 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







