Հայաստանի արժույթի շուկայում ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 22-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 386,67 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,87 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 392.94 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0.92 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 407.44 դրամ է, այն արժեզրկվել է 1.84 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 421.64 դրամ միջին գնով, ինչը 1.92 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.05 դրամով և կազմել 5.05 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5.42 դրամ միջին գնով, փետրվարի 21-ին առաջարկված գնի համեմատ նվազել է 0.08 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 458.44 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0.56 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ թանկացել է 0,68 դրամով՝ կազմելով 484,06 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







