Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ փետրվարի 18-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 388,33 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,60 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 394.75 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը կորցրել է 0.42 դրամ։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 408.89 դրամ է, այն արժեզրկվել է 3.03 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 423,86 դրամ միջին գնով, ինչը 2,68 դրամով պակաս է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 5.07 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 5,46 դրամ միջին գնով, փետրվարի 17-ին առաջարկված գնի համեմատ մնացել է անփոփոխ։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 455.56 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ էժանացել է 4.71 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ կորցրել է 4,29 դրամ՝ կազմելով 481,50 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







