Հայաստանի կառավարությունն այժմ կենտրոնացած է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման վրա, ուստի նոր ԱԷԿ-ի կառուցման համար գումար բյուջեում առաջիկայում չկա, հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի ԺՊ Նունե Ալեքսանյանը:
«Քանի որ մենք նախատեսում ենք կայանի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը, առաջիկա բյուջեում նոր ԱԷԿ-ի կառուցման համար գումար չկա», — ասել է նա «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» պանելային քննարկման ժամանակ:
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով հայկական ԱԷԿ-ը փակելու ԵՄ-ի պահանջը, Ալեքսանյանը հայտարարել է, որ հայկական կողմը նախազգուշացրել է իր գործընկերներին, որ մինչև նոր հզորություններ չլինեն, ԱԷԿ-ը չի փակվի:
Նա նաև ընդգծել է, որ նոր ատոմակայանի կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







