Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:26

Ալկոհոլային որոշ տեսակների համար ծանուցման լիցենզիան կհանվի, պետտուրքը կնվազի

Ալկոհոլային որոշ տեսակների համար ծանուցման լիցենզիան կհանվի, պետտուրքը կնվազի

Կառավարության հունվարի 12-ի նիստում ընդունվեց էկոնոմիկայի նախարարության մշակած ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտահանման ծավալները մեծացնելու, բիզնես գործունեություն ծավալելու պայմաններն ու ներդրումային միջավայրը բարելավելուն ուղղված նախագիծ։ Ըստ դրա՝ ալկոհոլային որոշ տեսակների համար այլևս չի պահանջվի ծանուցման լիցենզիա, կնվազի պետական տուրքը։

Նախագծի, համաձայն՝ շշալցված կոնյակի իրացման և ներմուծման գործունությամբ զբաղվելու համար ծանուցում ներկայացնելու մասին պահանջը հանվում է։

Բացի այդ՝ թորած ալկոհոլային խմիչքներից և խմորման նյութերից էթիլային սպիրտի  գործունեությունից առանձնացվում է վիսկիների, ռոմի, ջինի, ինչպես նաև սպիրտային այլ թուրմերի և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունները։ Դրանք սահմանվում են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ։

«Գործունեության այս տեսակով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 3 մլն դրամ տարեկան պետական տուրք՝ նախկին 15 միլիոն դրամի դիմաց։ Մեր կարծիքով՝ սա խելամիտ տուրք է՝ նման գործունեություն սկսելու համար»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը։

Քերոբյանը նշեց նաև, որ շշալցված կոնյակի արտահանման տուրքը նույնպես հանվում է, այս պահի դրությամբ այն մեկ լիտրի համար 25 դրամ է կազմում, որի արդյունքում տարեկան 450 միլիոն դրամի տուրք էր կուտակվում։

Նախարարի խոսքով՝ բիզնես միջավայրը բարելավելուն ուղղված իրեց գործունեությունը հետագայում դրանցից պտուղ քաելու համար է։

«Բիզնես միջավայրն այն «կթու կովն» է, որը մեզ կաթ է տալիս որոշ ժամանակ անց»,- ասաց նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+