Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է: Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ դեկտեմբերի 10-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,24 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը կորցրել է 0,21 դրամ։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.76 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.21 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 407.79 դրամ է, այն ավելացել է 1.84 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 423,85 դրամ միջին գնով, ինչը 2,53 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.01 դրամով և կազմել 6.07 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.57 դրամ միջին գնով, դեկտեմբերի 9-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 469.19 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 2.12 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 3,29 դրամով՝ կազմելով 497,38 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







