Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:21

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է ՀԱԷԿ-ի վերաբերյալ զեկույցը

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է ՀԱԷԿ-ի վերաբերյալ զեկույցը

Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է «Գործընկերային վերանայման» վերաբերյալ զեկույցը, որն իրականացվել է Հայաստանի գործողությունների ազգային պլանի հիման վրա, որպես ԵՄ «սթրես թեստերի» գործընթացի բաղադրիչ: Այս մասին տեղեկատվություն է տարածել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:

«Գործընկերային վերանայումն» անցկացվել է բաց, համագործակցային ձևաչափով, ԵՄ «սթրես-թեստերի» տեխնիկական, այդ թվում՝ թափանցիկության բնութագրերին լիարժեք համապատասխան: Գործընկերային վերանայումն իրականացվել է Եվրամիության և ԵՄ ոչ անդամ պետությունները ներկայացնող ինը փորձագետներից բաղկացած թիմի կողմից, որի կազմում ընդգրկվել են նաև Եվրահանձնաժողովի երկու ներկայացուցիչ և չորս դիտորդ։

«Գործընկերային վերանայման» թիմը պարզել է, որ ՀՀ Գործողությունների ազգային պլանի կառուցվածքը և բովանդակությունը համարժեք է և լիովին համապատասխանում է ԵՄ «սթրես-թեստերի» պահանջներին: Թիմը գնահատել և ողջունել է 2016թ. ի վեր կատարված ողջ աշխատանքը և արտաքին վտանգավոր ազդեցությունից կայանների պաշտպանության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը:

Այդուհանդերձ, Մեծամորի ԱԷԿ-ում սթրես-թեստի կիրառման գործընթացից բխող գործողությունների իրականացումն ապահովող անհրաժեշտ ֆիզիկական վիճակի բարելավման համար դեռևս զգալի աշխատանք պետք է ամփոփվի, մասնավորապես կապված՝ սեյսմակայունության բարելավման, կայանի գործարկման դադարեցման իրավիճակի ընդհանուր հայեցակարգի և տեխնիկական լուծումների մշակման, ինչպես նաև ախտանիշահեն «Արտակարգ իրավիճակում գործառնական ընթացակարգերի» և «Ծանր վթարների կառավարման ուղեցույցների» իրականացման ավարտի հետ։ «Գործընկերային վերանայման» թիմն առաջարկում է ՀՀ ԿԱ Միջուկային կարգավորման պետական կոմիտեին դասակարգել Ազգային անվտանգության գործողությունների պլանից բխող անվտանգության բոլոր բարելավումներն` ըստ անվտանգության նշանակության և ապահովել դրանց իրականացումն ՝ դրանց դասակարգմանը համահունչ ժամանակացույցի: Այնուհետև՝ առաջարկվել է մշակել համալիր պլան, իրականացնելու՝ Գործողությունների Ազգային ծրագրի «սթրես-թեստի» պահանջ հանդիսացող անվտանգության բարձրացման, անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանն ուղղված ծրագրի և ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման համատեքստում անհրաժեշտ միջոցառումներ։

2011 թվականին Ֆուկուսիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ-ն դարձավ՝ ԱԷԿ-ների ռիսկերի և անվտանգության համապարփակ գնահատման՝ «սթրեսթեստերի» անցկացման առաջատարն աշխարհում:

2011 թվականին Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը և Ուկրաինան Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը կամավորության սկզբունքով Ռիսկերի և անվտանգության համապարփակ գնահատում՝ սթրես-թեստեր նախաձեռնելու ուղղությամբ ՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի և Միջուկային անվտանգության կարգավորողների Եվրոպական խմբի միջև 2011 թվականի մայիսի 24-ին համաձայնեցված տեխնիկական բնութագրերը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+