Հայաստանի արժույթի շուկայում ֆունտը դրամի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 18-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,12 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,06 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.41 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.06 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 399.97 դրամ է, այն արժեզրկվել է 0.83 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 415.18 դրամ միջին գնով, ինչը 0.89 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը չի փոխվել և կազմել է 6.26 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.80 դրամ միջին գնով, նոյեմբերի 17-ին առաջարկված գնի համեմատ գինը նվազել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 455.62 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 1 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,06 դրամով՝ կազմելով 481,81 դրամ։