Հայաստանի արժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվել է. Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 16-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,12 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն արժեզրկվել է 0,36 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 397.44 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.33 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 400.03 դրամ է, գինն ավելացել է 2.56 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 415,59 դրամ միջին գնով, ինչը 2,50 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.03 դրամով և կազմել 6.24 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.80 դրամ միջին գնով, նոյեմբերի 15-ի համեմատ գինը չի փոխվել։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 453.94 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 2.15 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 3,56 դրամով՝ կազմելով 480,19 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







