Հայաստանի արտարժույթի շուկայում արժույթներն ամրապնդվել են դրամի նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ նոյեմբերի 8-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 392,21 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն ավելացել է 0,30 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 398.53 դրամ միջին գնով, երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.22 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 386.41 դրամ է, այն ավելացել է 5.08 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 401,88 դրամ միջին գնով, ինչը 5,25 դրամով ավելի է առևտրային բանկերի կողմից նախորդ օրվա առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.09 դրամով և կազմել 6.14 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.72 դրամ միջին գնով, նոյեմբերի 7-ին առաջարկված գնի համեմատ գինն աճել է 0.04 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 439.81 դրամ միջին գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ թանկացել է 4.85 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 3,44 դրամով՝ կազմելով 465,31 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







