Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Այս տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 29-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 391,44 դրամ միջին գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 0,12 դրամով։ Ամերիկյան արժույթի վաճառքն իրականացվում է 397,85 դրամ միջին գնով, որը երեկվա համեմատ նվազել է 0,32 դրամով։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 384,50 դրամ է, գինը նվազել է 2,18 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 401.21 դրամ միջին գնով, ինչը 0.01 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.06 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.70 դրամ միջին գնով, որը հոկտեմբերի 28-ին առաջարկված գնի համեմատ աճել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 442.56 դրամ միջին գնով, որը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.77 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 2.24 դրամով՝ կազմելով 469.25 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







