Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:39

«Հյուսիս-Հարավ» ուղղության զարգացման առավելություններն ակնհայտ են ԵԱՏՄ-ի համար. Օվերչուկ

«Հյուսիս-Հարավ» ուղղության զարգացման առավելություններն ակնհայտ են ԵԱՏՄ-ի համար. Օվերչուկ

ՌԴ-ն ավարտում է ռուս-ադրբեջանական սահմանին անցակետերի արդիականացումը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացման համար։ ՌԴ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի վրա պատժամիջոցային ճնշումը դրդել և արագացրել է Ռուսաստանի՝ համաշխարհային տնտեսական ակտիվության ձևավորվող կենտրոնների վերակողմնորոշման վերաբերյալ որոշումները։ «Հյուսիս-Հարավ ուղղության զարգացման առավելություններն այսօր ակնհայտ են ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի մեր ամենամոտ հարևանների համար։ Ընդ որում, մեր երկրների համար «Արևելք – Արևմուտք»  միջանցքի համեմատ այս ուղղության շահավետությունը պայմանավորված է այդ երթուղիների տնտեսական տարբեր իմաստներով։ Այն դեպքում, երբ «Արևելք – Արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքի ֆունկցիոնալությունն առավելապես տարանցիկ բնույթ է կրում, այսինքն՝ մենք մեր ճանապարհներով չինական բեռներ ենք տեղափոխել Եվրոպա, «Հյուսիս – Հարավ»-ն աջակցում է ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների բոլոր տնտեսությունների արտահանման զարգացմանը, ինչը կանխորոշում է այդ ուղղությամբ ընդհանուր շահագրգռվածություն», — կարծում է նա։

Օվերչուկի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ»-ի զարգացման շրջանակներում վերսկսվել են Իրանի Ռեշտ – Աստարա երկաթգծի 160 կիլոմետրանոց հատվածի շինարարության շուրջ բանակցությունները, ընթանում է Գարմսար-Ինչե Բուրուն երկաթուղու էլեկտրաֆիկացումը, ինչպես նաև նախատեսվում է այդ տարածաշրջանում երկաթուղային երթևեկության միջին արագության բարձրացման աշխատանքների համալիր: «Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը բանակցություններ են վարում արևմտյան երթուղու եռակողմ տրանսպորտային-լոգիստիկ օպերատորի ստեղծման շուրջ, ինչը թույլ կտա կառավարել բեռնահոսքը, ներդաշնակեցնել սահմանային հսկողության ընթացակարգերը և ապահովել Պարսից ծոցի նավահանգիստներից մինչև Բալթիկ ծով և հակառակ ուղղությամբ ապրանքների անխափան անցումը», — հավելել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+