Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:25

ԵԱՏՄ-ում մինչև տարվա վերջ ծրագրում են Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել

ԵԱՏՄ-ում մինչև տարվա վերջ ծրագրում են Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել


Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կարող է մինչև 2023 թվականը հասնել Իրանի հետ ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման մասին լիաֆորմատ համաձայնագրի եզրափակիչ փուլին: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը՝ Կասպիական տնտեսական երկրորդ համաժողովում։

«Հուսով ենք, որ մեր բանակցությունների շրջանակներում մենք հաջորդ տարի արդեն դուրս կգանք ազատ առևտրի գոտու մասին մշտական համաձայնագրի՝ սկզբունքորեն ավելի լայն ընդգրկմամբ և խորությամբ, քանի որ հասկանում ենք, որ իսկապես այժմ պայմանները, իրավիճակը և մշակված ներուժը մեզ դրդում են առավել խորը կոոպերացիայի», — ասել է նախարարը:

Նախարարի տվյալներով՝ 2015-2021 թվականներին Իրանի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն աճել է 2,2 անգամ՝ 2,3 մլրդ դոլարից հասնելով 5 մլրդ դոլարի: Այդ ամենի հիմքը ժամանակավոր համաձայնագիրն է, որը տանում է ազատ առևտրի գոտու ձևավորմանը, որը կնքվել է 2018 թվականին: Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագիրը այժմ բանակցությունների փուլում է, այս փուլում անցել են բանակցությունների հինգ փուլ:

2021 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը հավանություն տվեց ժամանակավոր համաձայնագրի արձանագրության նախագծին, որն անհրաժեշտ է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համար: Արձանագրությունը ենթադրում է համաձայնագրի գործողության երկարաձգում երեք տարով կամ մինչև համապատասխան լիաֆորմատ համաձայնագրի ուժի մեջ մտնելը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+