Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:18

Դոլարի կուրսը ստիպում է, որ վերանայվեն նաև խաղողի գները. Քերոբյանը՝ խաղողի գնից դժգոհողներին

Դոլարի կուրսը ստիպում է, որ վերանայվեն նաև խաղողի գները. Քերոբյանը՝ խաղողի գնից դժգոհողներին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր Կառավարությունում հանդիպել է խաղողի մթերման գներից դժգոհ արմավիրցիներին։ Հանդիպումը բավականին թեժ է անցել։ Դժգոհ գյուղացիները մեդալ են տվել Քերոբյանին։ «Սա խաբեբայության առաջին տեղի մեդալ է»,-նշել են նրանք՝ հավելելով, որ անցած տարի ևս խաբել են իրենց։

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ խաղողի գնի հետ կապված պետք է տարբեր հանգամանքներ հաշվի առնվեն։ «Դոլարի կուրսը ստիպում է, որ վերանայվեն նաև խաղողի գները, որն այսօրվա հիմնական ազդեցության գործոնն է։ Կառավարությունը տարբեր միջոցառումներ է իրականացրել՝ սուբսիդավորվել են պարարտանյութը, ընթացքում սուբսիդավորել ենք մթերման վարկերի տոկոսները», — նշեց նա՝ հավելելով, որ այդ ամենը չի հանգեցրել նրան, որ ստացվի այնպիսի գին, որ ձեռնտու է խաղողագործներին։

Ըստ նրա՝ կառավարությունն ունի հանրային միջոցների ճիշտ տնօրինելու ֆունկցիա։ «Վերջին տարիներին գյուղատնտեսության վրա հատկացվող բյուջեն ավելացել է»,-նշեց նա։

Անդրադառնալով խաղողագործների կողմից իրեն տրված մեդալին, նա նշեց. «Գյուղացիները չեն կարող ցույց տալ, թե ես ինչ եմ խաբել։ Ինչ խոստանում եմ, աշխատում եմ անել»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+