Հայաստանի արժութային շուկայում ռուբլին, եվրոն և ֆունտը թանկացել են։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ օգոստոսի 31-ի առավոտյան երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 404,06 դրամ միջին գնով, երեկվա համեմատ ԱՄՆ արժույթը չի փոխվել։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 413,76 դրամով կամ նախորդ օրվա համեմատ 0,14 դրամով պակաս։
Եվրոյի միջին փոխարժեքն առքի ժամանակ 401.24 դրամ է՝ թանկանալով 1.83 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 419,44 դրամ միջին գնով, ինչը 1,39 դրամով ավելի է նախորդ օրն առևտրային բանկերի առաջարկած գնից։
Ռուսական ռուբլու առքի միջին գինն աճել է 0.04 դրամով և կազմել 6.22 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.89 դրամով՝ օգոստոսի 30-ին առաջարկված գնից 0.03 դրամով պակաս։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 458.54 դրամով, ինչը 2.93 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին փոխարժեքն աճել է 1.13 դրամով՝ կազմելով 492.36 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







