Սպառողական ապրանքների գները հունվարից հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8.3 %-ով, իսկ 2021թ․ հուլիսի համեմատ՝ 9.3 %-ով։ Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեից:
Ըստ վիճակագրության՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիսին աճել է 7 %-ով, իսկ 2021թ․ հուլիսի համեմատ՝ 13.7 %-ով:
Շինարարության ոլորտում այս տարվա յոթ ամիսներին արձանագրվել է 13.6 % աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 14.9 % աճ։
Համաձայն ԱՎԿ-ի ` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.5 %-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 27.5 %-ով:
Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում այս տարվա յոթ ամիսներին նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ արձանագրվել է 47.7 %-ի աճ, ընդ որում` արտահանումն ավելացել է 43.9 %-ով, ներմուծումը՝ 50.1%-ով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







