Հայաստանի արժույթի շուկայում դրամի արժևորվումը շարունակվում է։ Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ օգոստոսի 24-ի առավոտից հանրապետության առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 404,59 դրամով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթն էժանացել է 0,31 դրամով։ Ամերիկյան արժույթը վաճառվում է 414,34 դրամով կամ նախորդ օրվա համեմատ 0,14 դրամով էժան։
Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 399.38 դրամ է՝ գնի անկումը կազմել է 3.06 դրամ։ Եվրոպական արժույթը վաճառվում է 418.44 դրամ միջին կշռված գնով, ինչը 3.11 դրամով պակաս է առևտրային բանկերի նախորդ օրվա առաջարկից։
Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինը նվազել է 0.02 դրամով և կազմել 6.20 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 6.96 դրամով՝ օգոստոսի 23-ին առաջարկված գնից 0.04 դրամով պակաս։
Բրիտանական ֆունտի առքն իրականացվում է 462.46 դրամով, ինչը 1.50 դրամով պակաս է նախորդ օրվա գնից։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը նվազել է 1.50 դրամով՝ կազմելով 500.07 դրամ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







