Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:36

Հայ-վրացական համագործակցությունն անասնաբուժության ոլորտում կզարգանա նոր ուղղություններով

Հայ-վրացական համագործակցությունն անասնաբուժության ոլորտում կզարգանա նոր ուղղություններով

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ղեկավարությամբ, մասնակցել է երկու երկրների անասնաբուժական ծառայությունների գործունեությանը, ոլորտի հիմնախնդիրներին նվիրված սեմինարի։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը։

ՍԱՏՄ ղեկավարը հանդես է եկել զեկույցով «Անասնաբուժական ծառայությունը Հայաստանում, պարտավորությունները և հիերարխիկ կառուցվածքը, ենթակայության շղթան» թեմայով։

Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և պայքարի անասնահամաճարակային ու անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներին, անասնաբուժական գործունեությանը, գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանն ու համարակալմանը, կենդանիների սպանդի նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Նա կարևորել է հայ-վրացական համագործացությունը՝ նշելով, որ գործընկեր կառույցների ոլորտային մասնագետների նման քննարկումները կնպաստեն երկու երկրներում անասնաբուժության ոլորտում առավել արդյունավետ, արդիական և միջազգային նորմերին համահունչ վերահսկողության իրականացմանը:

Երկու երկրների մասնագետների կողմից հատկապես կարևորվել է մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեմ պայքարին ուղղված համատեղ միջոցառումների մշակումը՝ կանխարգելելու համար երկրից-երկիր դրանց ներթափանցման հնարավորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև հարևան երկրների միջև տեղեկատվության փոխանակմանը, շեշտվել է, որ հարցերի համատեղ քննարկումը նպաստում է տարածաշրջանում անասնահամաճարակային կայունության պահպանմանը և առևտրային հարաբերությունների ակտիվացմանը։

Սեմինարի ընթացքում զեկույցներ են ներկայացվել նաև Վրաստանի անասնաբուժական ծառայության գործունեությանը, երկու երկրների կենդանիների նույնականացման, գրանցման և հետագծելիության համակարգերին, ինչպես նաև լաբորատոր կարողություններին վերաբերող թեմաներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+