• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 19:54
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Ռուսաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվում Հայաստան. ԶԼՄ

Տնտեսություն,
23 Հուլիս 2022 15:21
ShareShareShare
Ռուսաստանից ռեկորդային ծավալի գումարներ են փոխանցվում Հայաստան. ԶԼՄ
telegram


Hetq.am-ը գրում է.

«Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները ակտիվացել են։ Տնտեսագետները դա պայմանավորում են Հայաստան ժամանած ռուսաստանցիների գործարքներով։ Այդ գումարները լրացուցիչ խթան են տնտեսության համար, սակայն պարզ չէ՝ երկարաժամկե՞տ, թե՞ կարճաժամկետ։ 

2022 թվականի մայիսին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 412 մլն դոլար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները, սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար։

Առնվազն 2004 թվականից, որից սկսվում է տրանսֆերտների վիճակագրությունը, ոչ մի ամիս այդ ծավալի գումար չի փոխանցվել Հայաստան։

Հատկանշական է, որ մինչև մայիս, ռեկորդային էր ապրիլի ցուցանիշը։

Նախորդ տարվա մայիսի համեմատ տրանսֆերտներն աճել են 2.3 անգամ։ Այս աճը պայմանավորված է Ռուսաստանից կատարվող փոխանցումներով։

Այս տարվա մայիսին միայն Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 266 մլն դոլար, որը 3.7 անգամ գերազանցում է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը։

Ինչպես ցույց է տալիս տվյալների վերլուծությունը, տրանսֆերտների կտրուկ աճ է նկատվում մարտից։ 

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամիսներին արտասահմանից Հայաստան տրանսֆերտները կազմել են 1 մլրդ 272 մլն դոլար, որից 679 մլն դոլարը Ռուսաստանից է, 257 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից, 336 մլն դոլարը՝  այլ երկրներից։

2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր տրանսֆերտներն աճել են 70%-ով։ Մասնավորապես, Ռուսաստանից ստացվող գումարները աճել են 2.3 անգամ, իսկ ԱՄՆ-ից՝ 21%-ով։

Ռուսաստանից ուղարկվող գումարների ավելացումը մեծապես պայմանավորված է ոչ թե արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիների գործոնով, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիներով։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ սեզոնային աշխատողների կողմից Ռուսաստանից հոսող գումարների այսչափ աճի հիմքեր չկան։ Մինչդեռ, ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկած ռուսաստանցիների մի մասը իր կապիտալը տեղափոխում է այստեղ։

«Եթե դիտարկում ենք ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում բացված ընկերությունների վիճակագրությունը, տեսնում ենք, որ ռուսաստանցիների գալուց հետո քանակը էապես աճել է։ Նրանց մի մասը փորձում է խուսափել ամերիկյան և եվրոպական պատժամիջոցների ազդեցությունից և այստեղ է տեղափոխում իր կապիտալը»,- նշում է տնտեսագետը։

Բացի բիզնե նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։ Արդյունքում, այդ գումարները դրական նպաստ են ունենում հատկապես ծառայությունների ոլորտի վրա, անշարժ գույքի և առևտրի։

«Այս տարվա հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.2 %-ով աճել է։ Ընդ որում՝ միայն ծառայությունների աճը կազմել է 24.9%: Վստահ կարելի է ասել, որ այս աճի վրա էական ազդեցություն է ունեցել ռուսաստանցիների ներհոսքը»,- նշում է տնտեսագետը։

Տրանսֆերտների աճով ավելանում է դոլարի քանակը Հայաստանում, որն էլ վերջին երեք ամիսներին դոլարի արժեզրկման գլխավոր պատճառներից մեկն է։

Կշարունակվի արդյո՞ք տրանսֆերտների աճը կամ որքան ժամանակ այստեղ կմնան Ռուսաստանից ժամանած քաղաքացիները, կախված կլինի ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից հարցին Կառլեն Խաչատրյանը պատասխանում է. «Եթե  ավարտվի, այդ դեպքում էական նշանակություն ունի, թե այն ինչ հանգուցալուծում կստանա։ Եթե Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները թուլանան, ապա, ամենայն հավանականությամբ, նրանց մեծ մասը, իր կապիտալով հանդերձ, կվերադառնա իր հայրենիք»։

Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ ֆիզիկական անձանց այս դրամական փոխանցումներն առաջին կիսամյակում արձանագրված բարձր աճից հետո որոշակի կդանդաղեն։

«ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու անվանական փոխարժեքի կտրուկ արժևորման պարագայում դրամական փոխանցումների դոլարային համարժեքը գնահատվում է նախկին կանխատեսումներից ավելի բարձր մակարդակում: Սրան զուգահեռ, գնահատվում է, որ ԱՄՆ-ից դրամական փոխանցումները, նախկին սպասումներին համահունչ, կդանդաղեն»,- նշված է ԿԲ-ի երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ։

Գլխավոր դրամատունը կանխատեսում է, որ ընդհանուր փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը) 2022 թվականին, 2021 թվականի համեմատ, կնվազի շուրջ 12%-ով։

Դեռևս այս տարվա մարտի սկզբին, երբ Հայաստան ժամանող ռուսաստանցիների թիվը մեծ չէր, Կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ այս տարվա ընթացքում տրանսֆերտները կնվազեն շուրջ 20%-ով։

Բացի տրանսֆերտների ներհոսքը, Հայաստանից ևս գումարներ են ուղարկվում արտասահման։ 2022 թվականի հունվար-մայիսին բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Հայաստանից արտասահման կազմել են մոտ 660 մլն դոլար՝ 41%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակշրջանում։ Մասնավորապես, Ռուսաստան ուղարկվել է 182 մլն դոլար, աճը՝ 19%»։

telegram
Tags: Կառլեն ԽաչատրյանՀայաստանՌուսաստանտրանսֆերտներ

Հարակից հրապարակումներ

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,21 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 22-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,08 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,32 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 366,68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,75 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Load More
Xosum
  • Լուրեր
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01
Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

Հայաստանում թողարկվել է Նիկիտա Սիմոնյանի 100-ամյակին նվիրված նամականիշ

22 Հուլիս 2026 18:48
AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

AIPS-ը հրապարակել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը

22 Հուլիս 2026 18:30
Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

Իշխանությունը ցնցումների մեջ է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրական խոստումներն է կատարում

22 Հուլիս 2026 18:23
Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք է գրանցվել․ ԽԱՊԿ

22 Հուլիս 2026 18:06
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները հեռանում են ԿԸՀ-ի բակից

22 Հուլիս 2026 17:35
Старое здание «Звартноца» могут лишить статуса памятника

«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող են զրկել պահպանական կարգավիճակից

22 Հուլիս 2026 17:16
ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը. Վարդևանյան

22 Հուլիս 2026 17:08
Начальника склада воинской части Армении обвинили в хищении дизельного топлива

ՊՆ պահեստապետին ու վարորդին մեղադրել են դիզվառելիք հափշտակելու մեջ․ ՀԿԿ

22 Հուլիս 2026 16:50
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

22 Հուլիս 2026 16:00
Сотрудники СНБ пришли в офис Теваняна после обвинений в разглашении данных

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է

22 Հուլիս 2026 15:47
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը
Պատահար

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը

22 Հուլիս 2026 19:27

Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝...

Read moreDetails
Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Արտաքին քաղաքական

Փաշինյանը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

22 Հուլիս 2026 19:01

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ